Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:13 25-10-2025

Վաղարշապատի ՏԸՀ-ները առաջին նիստերն են գումարել ավագանու ընտրությունից առաջ

Այսօր Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված թվով 47 ՏԸՀ-ները գումարել են իրենց առաջին նիստերը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առաջին նիստում հանձնաժողովների անդամները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին և ստորագրել ծանոթացման տեքստը:

Հանձնաժողովների անդամները իրենց լիազորությունների ստանձնումից մինչև լիազորությունների իրականացման ավարտն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն կազմակերպել և իրականացնել։

Ամենից շատ դիտված