copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:38 25-10-2025

Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Գեներալ Մանվել Գիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Նաիրա Գրիգորյանի ամուսնուն՝ Արտակ Պողոսյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է 200 հազար դրամով։ Ըստ հանձնաժողովի՝ Արտակ Պողոսյանը 2024 թվականի իր եկամուտների հայտարարագիրը չի ներկայացրել։ ԿԿՀ-ն 30-օրյա ժամկետ է տվել դատավորի ամուսնուն՝ հայտարարագիրը ներկայացնելու համար, սակայն Պողոսյանն այդպես էլ այն չի հանձնել հանձնաժողովին։ Ավելին, քննության ընթացքում նա որեւէ պարզաբանում, դիրքորոշում չի հայտնել, թե ինչն է պատճառը։ Ի դեպ, Պողոսյանը հայտնի դեմք չէ, նա որեւէ պաշտոն չի զբաղեցրել, բայց պարտավոր է հայտարարագիր ներկայացնել որպես դատավորի ընտանիքի անդամ։

Նշենք, որ շաբաթներ առաջ նման իրավիճակում էր հայտնվել նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը։ Պատճառը նրա կնոջ՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի հայտարարագրի ուսումնասիրությունն էր։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Ալումյանը, որպես դատավորի ընտանիքի անդամ, 2024 թ. գույքի, եկամուտների եւ ծախսերի տարեկան հայտարարագիրը չի հանձնել եւ չի հրապարակել հայտարարագրերի ցանկում։ Փաստաբանը մեզ ասել էր, որ արդեն երկրորդ անգամ են դրա համար իրեն տուգանում, դա էլ նախորդի պես վիճարկելու է դատարանում․ «Ես իմ հայտարարագիրը չեմ ներկայացնելու, ես վիճարկելու եմ իրենց որոշումը, ես էլի եմ տուգանվել, էլի եմ վիճարկել դատարանում, եւ դատարանն ինձ հետ համաձայնել է»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է