copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:06 24-10-2025

Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան արքեպիսկոպոսի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին Բ-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին: Անմիջապես վարույթ հարուցվեց` «հավաքի մասնակցելուն հարկադրելու» հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում: Մայր Աթոռը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։

Մեր տեղեկություններով, իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգեւորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի: Իսկ թե ինչու հենց Նաթան սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է՝ դա էլ է մտածված։ Նա Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած՝ Եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում․ կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք` եթե Վեհափառին կալանավորեն եւ այլն: Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է