copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:56 23-10-2025

Հրուշակեղենի և լավաշի արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում սանիտարահիգիենկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող կիսֆաբրիկատների, հրուշակեղենի և լավաշի արտադրամասում (Երևան, Նուբարաշեն): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Այսպես՝

արտադրական շինության հատակներն ունեցել են վնասված հատվածներ, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ լվացման ու ախտահանման աշխատանքներ,

առաստաղները չեն բացառել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,

պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, ունեցել են կոռոզիայի հետքեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է

Ձեզ գուցե հետաքրքրի