copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:40 23-10-2025

Ալիևն աջակցությու՞ն է հայտնում Փաշինյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԿԱլիեւը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։

Իշխանությունն այս լուրն իբրեւ դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։
Երեկ էլ Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիեւի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով։ Եվ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։
Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ի՞նչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին, երեկ ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիեւը կա՛մ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կա՛մ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է