copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:10 22-10-2025

ՀՀ-ն չպաշտպանեց չեչեն աղջկան, իրավապահը զբաղված է միայն ընդդիմությամբ

ՀՀ-ն ժողովրդավար է, այստեղ ապահով է։ 23-ամյա Այշաթ Բայմուրադովան, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստան էր եկել Չեչնիայից՝ փախչելով ընտանեկան բռնությունից։ Նա փորձել էր այստեղ նոր, անվտանգ կյանք սկսել, սակայն օրեր առաջ սպանվել է կասկածելի հանգամանքներում։
Ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ պաշտպանել չեչեն աղջկան։

23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանությունը մարդկային ողբերգություն է։ Այն կարող էր կանխել ՀՀ ոստիկանությունը, եթե ավելի մեծ ուշադրություն դարձներ ընտանեկան բռնությունից փախած ու ՀՀ-ում ապաստան ստացած աղջկան։ Սա նաև ազգային պատասխանատվության հարց է։ Ապաստան տալը Հայաստանում սոսկ ապրելու թույլտվությունը չէ։ Ապաստան տվող պետությունը որոշակի անվտանգություն է ապահովում մարդու համար, հաշվի առնելով այն ռիսկերը, որ նրան բռնության ենթարկողի հանցավոր ձեռքը կարող է հասնել Հայաստան։

Այս ընթացքում իրավապահը զբաղված էր՝ հոգևորականների հեռախոսային խոսակցություններն էր գաղտնալսում։ Արագածոտնի թեմակալին էր ձերբակալում, բերման ենթարկում քահանաների, Գարեգին Բ-ի գավազանակրի հեռախոսազրույցի վրա էր սևեռում հանրության ուշադրությունը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության պատկերը վկայում է, որ իրավապահը մի քանի օր պատրաստվել է այդ գրոհին։ Մոտ 1000 հոգի են մասնակցել այդ գրոհին։ Ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելն ու հետապնդելը, կարծես, դարձել է իրավապահի հիմնական գործառույթը։ Այս իրավիճակում 23-ամյա չեչեն աղջկա խորհրդավոր անհետացման, երթադրյալ առևանգման կամ սպանության թեման, հավանաբար, երկրորդ պլան էր մղվել։

Ռուսաստանի ծայրամասերից փախչող ու ՀՀ-ում ապաստան հայցողները, մասնավորապես՝ 23-ամյա չեչեն աղջիկը, կարծում են, թե այստեղ ապահով է, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, մարդն այստեղ բարձրագույն արժեք է։ ՀՀ հարկատուի միջոցներն են տրամադրվում ժողովրդավարական արժեքներն ու ապաստան խնդրողին պաշտպանելու ուղղությամբ։ Այս առումով՝ Երևանում չեչեն աղջկա սպանությունը ուղղված է ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող, պաշատպանող երկրի, ՀՀ հարկատուի դեմ։ Ուստի՝ այս սպանությունը թշնամական ակտ է։

Տարիներ առաջ՝ 2018-ի մարտի 4-ին, Լոնդոնում սպանվեցին այդտեղ ապաստան գտած ռուս Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ սպանությունն արտոնվել է ՌԴ ղեկավարության կողմից, իսկ Մեծ Բրիտանիայի անվտանգության նախարար Բեն Ուոլեսը պատասխանատվությունը բարդեց անձամբ Վլադիմիր Պուտինի վրա։

23-ամյա չեչեն աղջկա սպանության գործում քաղաքական ենթատեքստը պաշտոնապես չի հերքվել։ Ողջամիտ կասկած կա, որ սպանությունը կատարվել է ՌԴ քաղաքացիների կողմից։ Նույնիսկ եթե պարզվի, որ սպանությունը քաղաքական մոտիվ չունի, միևնույն է՝ այս սպանությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության, ժողովրդավարության և արժեքների դեմ։

Սկրիպալների սպանությունը ուղղակի հարված էր ՄԹ միջազգային հեղինակությանը, քանի որ պետությունն ապաստան ստացած օտարերկրացու համար նույնքան պատասխանատվություն է կրում, որքան ՄԹ քաղաքացու։ Նույնպես է նաև այս դեպքում։ ՀՀ իրավապահը պիտի հավելյալ ջանք գործադրի մարդասաններին հայտնաբերելու ու ՀՀ արդարադատությանը հանձնելու համար, որ ոչ ոք չկարողանա ասել, թե ՌԴ քաղաքացին կարող է ազատ գալ Երևան, մարդ սպանել, ազատ հեռանալ, մնալով անպատիժ։ Եթե այս հարցն աչքաթող արվի, ապա կասկածի տակ կդրվի ապահով, ժողովրդավար երկրի միջազգային հեղինակությունը։

Կարճ ասած՝ 23-ամյա չեչեն աղջկա սպանության բացահայտման, մեղավորների հայտնաբերման ու համարժեք պատասխանատվության ենթարկման հարցը ՀՀ ՆԳ նախարարի, Գլխավոր դատախազի, ԱԱԾ պետի, ԱՀԾ պետի, անձամբ Նիկոլ Փաշինյանի պատվի խնդիրն է։ Եվ եթե ՀՀ իշխանությունն ազգային գիտակցություն ունի ու նվիրված է ժողովրդավարությանը, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է ՌԴ գործընկերոջից պահանջի, որ մարդասպանները հանձնվեն ՀՀ արդարադատությանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին