copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:59 20-01-2022

Չեչեն երգչուհին մահացել է կորոնավիրուսից՝ միտումնավոր վարակվելուց հետո

Չեչնիացի ֆոլկլորային երգչուհի Հանա Գորկան 57 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից, որով, ըստ նրա հարազատների, միտումնավոր է վարակվել։ Երգչուհու որդին՝ Յան Ռեքը, BBC-ին ասել է, որ մայրը չի պատվաստվել՝ նախընտրելով հիվանդանալ։ Նրա խոսքով, Գորկան ցանկացել է հակամարմիններ ստանալ՝ ստեղծագործական գործունեության մեջ այլևս սահմանափակումներ չունենալու համար։

Երգչուհու որդին պատմել է, որ դեկտեմբերի վերջին ինքն ու հայրը վարակվել են COVID-19-ով, թեև երկուսն էլ պատվաստված են եղել։ Չնայած ընտանիքի անդամների հիվանդությանը՝ Գորկան հեռավորություն չի պահպանել և մնացել է նրանց կողքին։

«Նա ստիպված էր մեկ շաբաթով մեկուսանալ, քանի որ մեզ մոտ վիրուսը հաստատվել էր, բայց նա մշտապես մեր կողքին էր»,- ասել է երգչուհու որդին։

Մահվանից երկու օր առաջ երգչուհին սոցցանցերում գրել էր, որ ապաքինվում է, բայց հետո նրա վիճակը կտրուկ վատացել է։

«Բառացիորեն 10 րոպե անց ամեն ինչ ավարտվեց,- ասել է որդին,- նա շնչահեղձ եղավ»:

Երգչուհու որդին պարզաբանել է, որ մայրը չէր հավատում դավադրության տեսություններին ու «միկրոչիպերին», բայց կարծում էր, որ ավելի լավ է վարակվել ու հիվանդանալ բնական ճանապարհով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից