copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:24 22-10-2025

Քանի՞ աչք կա այդ աթոռի վրա․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը․ երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը «շեֆի» մոտ ցուցադրեր իր արժանիքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին` ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաեւ այդ հարցում։

ՔՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին` նա 11-րդն էր։ Ուստի ՔՊ-ում կարծում են, որ նա այլեւս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ` Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի: Ասում են` Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի․ կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է