copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 23:05 21-10-2025

Աղմկոտ բացահայտում. ՔՊ փակ խմբում «Հետքի» լրագրողը պարզել է` իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել

«Հետք»-ը գրում է․

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մատի մի շարժումով գործընկերս հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան փակ խմբում։

«Հետք»-ի խմբագրությունում սկսվեց իրարանցում։ Բոլորս հավաքվեցինք էկրանի առաջ՝ տեսնելու, թե ինչ էր խոսվում իշխանության փակ խմբում։

Խումբն ունի 850-ից ավելի անդամ՝ վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։

Մինչ Գևորգ Պապոյանը ջնջում էր սխալմամբ ավելացրած մարդկանց՝ այդ թվում լրագրողներին, մենք հասցրինք ուսումնասիրել խումբը։

Խմբում քննարկվում են ամենատարբեր հարցեր՝ կուսակցության անդամավճարներ,
պետական համակարգում աշխատանքի հայտարարություններ՝ առաջին ձեռքից, ակտիվ տարածման ենթակա թեզեր ու գրառումներ, մի խոսքով՝ կուսակցության գործունեության վերաբերյալ ընթացիկ հարցեր։

2023 թվականի սեպտեմբերին ընթանում էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։
Սեպտեմբերի 15-ին պետք է տեղի ունենային «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավն ամփոփող հանրահավաքը և երթը։ Հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան փակ խմբում կատարել է այսպիսի գրառում.

«Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։

Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը, ժամը 18:00-ից, Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավվեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։
Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ»։

Նիկոլ Փաշինյանի այս գրառման մեկնաբանություններում Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել էր, որ ինքը կապահովի 25-30 մարդու մասնակցություն։ Գավառի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրաբյանը գրել էր, որ համայնքի ՔՊ խմբակցությունը, իր ողջ ռեսուրսով, ներկա կլինի։ Նոյեմբերյանի ավագանու անդամներից Հայկանուշ Բեգլարյանը ևս նշել էր, որ ներկա են լինելու հավաքին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ