copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:21 10-11-2022

Պեմզաշենի համայնքապետը՝ գյուղում տեղի ունեցած դեպքում թուրքական հետքի ու թուրքական դիվերսիոն խմբերի որոնումների մասին

Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքը համացանցում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, Պեմզաշենում տեղի ունեցած դեպքում թուրքական հետք կա։ Ավելին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ամբողջ գիշեր Գյումրիում և Շիրակի մարզում իրավապահ մարմիններն աննախադեպ ստուգումներ են արել, ըստ շրջանառվող լուրերի, փնտրում են թուրքական դիվերսիոն խմբեր։

Oragir․news-ի հետ զրույցում Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանն ասաց, որ թուրքական հետքի ու ստուգումների մասին չի լսել։ «Գիտեք, ես նման խոսակցություններ որևէ մեկից չեմ լսել, չգիտեմ, թե ինչու են նման տեղեկություններ տարածվում։ Գյուղում նման խոսակցություններ անկեղծ ասած, չկա։ Ես չեմ լսել»։

Նա նշեց, որ սովորական ընտանիք էր, ոչնչով չառանձնացող։ «Սովորական գյուղի առօրյայով ապրող մարդիկ էին, որևէ մեկի հետ կոնֆլիկտ չեն ունեցել, որ կարողանանք կապել որևէ բանի հետ։ Կինը պոլիկլինիկայում օպերատոր էր աշխատում, հարևանների հետ կոնֆլիկտների մասին էլ չեմ լսել։

Նորմալ հարաբերություններ ուներ բոլորի հետ։ Գյուղում բոլորը շոկի մեջ են, ոչ մեկ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ Նորմալ մարդիկ էին»։ Նա նաև տեղեկացրեց, որ ընտանիքի հայրն այսօր վերադարձել է։

«Պեմզաշենի առողջության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդուհի Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ընտանիքը պարտքեր է ունեցել ու այդ պարտքերը կարող էին այդ դեպքի համար առիթ հանդիսանալ.

«Ոչ մի պարտք էլ չեն ունեցել, վարկեր ունեին, ամսական մարում էին։ Շատ լավ կին էր, նորմալ ընտանիք էին»։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ նախաքննություն է ընթանում և դեռ որևէ բան չի կարող հայտնել։ Անդրադառնալով թուրքական հետքի առկայության մասին տեղեկություններին՝ ասաց, որ այդ լուրերը ոչ կարող է հերթել, ոչ էլ հաստատել.

«Ինչպես կարող եմ նման տեղեկությունները մեկնաբանել, մարդիկ էլ կան, ասում են՝ գլխատված են եղել, բայց նման բան չկա։

Երբ հնարավոր լինի որևէ բան հայտնել՝ կտեղեկացնենք»,- ասաց Թադևոսյանը։

Հիեցնենք, որ նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ, ինչպես նաև 12-ամյա և 8-ամյա երեխաների դիերը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը