copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:48 21-10-2025

ՔՊ պատգամավորի հորեղբայրը ներդրողին ծաղրել է, սկսվել է վեճ, եկել են պարեկներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի էին ունեցել նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ:

Նշենք, որ այս ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:

Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչեւ 35 մլն-ի։

Այս լսումներն անցնում էին լարված, հաճախ համայնքապետարանի աշխատակիցները կողմնակալ հայտարարություններ էին անում. կոնկրետ մեկը՝ ում եղբորորդին խորհրդարանում Մարդու իրավունքներն է պաշտպանում։

Խոսքը Ռուստամ Բաքոյանի հորեղբոր՝ Շամո Բաքոյանի մասին է, ով համայնքում այգիներ հիմնած ներդրողին՝ Գեւորգ Ավագյանին, հանրային լսումների ժամանակ խոչընդոտել է հարցեր հնչեցնել եւ բղավել է՝ «Դու կարաս գնաս քո Դանիայում էդ ամեն ինչը անես, կարաս հենց հիմա էլ գնաս»,- գոռգոռալով ասել է Բաքոյանը։

Շամո Բաքոյանը եղել է հանրային լսման պատասխանատուն. լսումները վերածվել են բանավեճի, ապա լեզվակռվի, հետո ժամանել են պարեկային ծառայության աշխատակիցները։

Սրանից բացի՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը նամակով դիմել է Արարատի Մարզպետին եւ նշել, որ համայնքապետարանը կողմ է հանքարդյունաբերությանը։

Ստացվում է, որ հանքը շահագործելու «ոգեշնչումն» ուղիղ ազդակների միջոցով է ստեղծվել իշխանության կողմից։

«Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը, նկարագրելով լսումները, ասաց. «Կարծես լսմանը հատուկ բերվել էին մարդիկ՝ հանքին դեմ արտահայտվողներին ծաղրելու, անեծքներ տալու, վարկաբեկելու եւ զրպարտելու համար։ Մասնավորապես, Քաղցրաշենի, Այգեզարդի բնակիչներին ասվում էր, թե Երեւանից են եկել, ծախված են եւ այլն։ Կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին ի պատասխան՝ հնչեցին ծաղրական արտահայտություններ թե՝ «էդ կակաչը բերքատվությունը բարձրացնո՞ւմ ա», հավանաբար, նկատի ունենալով, կարմիրգրքային նրբագեղ հիրիկը, հաջորդիվ թե՝ «տուրիզմը մեր երկրին ինչ ա բերելու», «նաղդը թողած՝ ընգնենք նիսյայի հետեւից»: Ի դեպ, վերջին արտահայտությունը Նոր Ուղու վարչական շրջանի ղեկավարինն էր»,- հայտնել է Արփինե Խաչատրյանը։

Ստացվում է, որ ամեն բան արվում է՝ կյանքի գնով հանքը շահագործելու համար»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով