copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:24 20-10-2025

Էրդողանը կայցելի Քուվեյթ, Կատար և Օման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցեր է կատարելու Քուվեյթ, Կատար և Օման։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Բուրհանեթթին Դուրանը հայտնել է, որ Էրդողանն այցելությունները իրականացնում է համապատասխան երկրների ղեկավարների հրավերով։

Այցերի ընթացքում նախատեսվում է յուրաքանչյուր երկրի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը և քայլեր ձեռնարկել գոյություն ունեցող համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Բացի այդ, նախատեսվում են խորհրդակցություններ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Այցերի շրջանակում կողմերը կարող են ստորագրել նաև մի շարք համաձայնագրեր՝ երկու երկրների կապերը ամրապնդելու նպատակով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել