copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:44 07-12-2021

Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կատար

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատար։ Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և պաշտոնատար այլ այրեր, հաղորդում է ermenihaber-ը։

Էրդողանը հանդիպում է ունենալու Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են Թուրքիա-Կատար հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը կմասնակցի նաև Թուրքիա-Կատար բարձր մակարդակի ռազմավարական կոմիտեի 7-րդ նիստին, որը կնախագահի Ալ Թանին։ Հայտնի է, որ նիստի շրջանակներում մի շարք պայմանագրեր են ստորագրվելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից