copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 16:10 20-10-2025

Մասիսի քաղաքապետի մեղադրանքը ծանրացրե՞լ են․ Դավիթ Համբարձումյանը ևս թիրախում է

Oragir.News-ին հասած տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինիս ձերբակալությունը պետք է հաջորդեր Ղուկասյանի ձերբակալությանը:

Այսօր հատուկջոկատայինները բերման են ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեջ։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հետ։ Վերջինս նշեց, որ Համբարձումյանի մեղադրանքի ծավալը չի փոփոխվել և մեղադրանքը չի խստացվել։ Ըստ փաստաբանի՝ դատական փուլն արդեն մոտենում է ավարտին, և դատավճիռը նախատեսվում է հրապարակել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ անձինք՝ ոմանք բժշկական դիմակներով, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ օգտագործվել են քարեր, մահակներ, ինչպես նաև էլեկտրաշոկային սարքեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի շրջանակում՝ նախաքննական մարմինը պարզել է ենթադրյալ հանցագործություն կատարած հինգ անձի ինքնությունը։ 2018 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոնք վերաբերում են զանգվածային անկարգությունների կազմակերպմանը և մասնակցությանը։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, ինչպես նաև Մասիս քաղաքի երեք բնակիչների՝ Ս. Սահակյանին (ծնվ. 1982թ.), Գ. Համբարձումյանին (ծնվ. 1995թ.) և Գ. Խաչատրյանին (ծնվ. 1988թ.)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից