Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 13:53 20-10-2025

Լռությունը օրվա իշխանության օգտին է. Գրիշա Հարությունյանը դատապարտել է Գրումրիում տեղի ունեցողը

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը դատապարտել է Գրումրիում տեղի ունեցողը.

«Դատապարտելի է Գյումրու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի դեմ իշխանական հարձակումները, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ուզում են վերանայել ընտրության արդյունքները՝ բիրտ մեթոդներով։

Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, ԱԺ ամբիոնից հրահանգներ իջեցրեց։

Անկախ այն ամենից, թե ով ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի մասին, եթե իրական ընդդիմադիր է, ապա պետք է իր գնահատականը տա Գյումրիում տեղի ունեցողին։ Լռությունը օրվա իշխանության օգտին է։

Սա տեղական ինքնակառավարման համակարգը և ժողովրդավարության վերջին փշրանքները ոչնչացնելու քայլ է։ Սրանով փորձում են նաև վախի մթնոլորտ տարածել Վաղարշապատ համայնքում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, բայց վաղարշապատցիները պետք է հակառակն ապացուցեն՝ միասնաբար մերժելով «Քաղաքացիական պայմանագրին» ու նրա արբանյակներին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան