Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Մշակույթ 7 ամիս առաջ - 16:45 18-10-2025

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի անկախության 34-ամյակին նվիրված ցուցահանդես

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է Դանիելյան արվեստի կենտրոնի սաների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 34-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիտել է ցուցադրությունը, ծանոթացել ու զրուցել պատանի ստեղծագործողների հետ: