copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:23 18-10-2025

Սպառնացել է ոստիկանապետին․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը շտապեց գրառում անել՝ դատապարտելով կատարվածը եւ ասելով․
«Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին եւ ինչու չեն կատարել»։

Ոմանք ակնկալում էին, որ նա պաշտոնանկ կանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, մինչդեռ մի քանի մանր գլուխներ թռցրին, ու հարցը փակվեց:

Ըստ ամենայնի՝ նախարարի արտաքին հովանավորները բավականին ազդեցիկ են:

Նա վայելում է հատկապես Հայաստանում ԱՄՆ դեսպանի աջակցությունը: Տեղեկացանք, որ նախարարն օրեր առաջ խորհրդակցություն է հրավիրել եւ մի բան էլ ինքն է սպառնացել ենթականերին, այդ թվում՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, որ եթե նմանատիպ հանցագործությունները շարունակվեն, զանգվածային ազատումներ է իրականացնելու, ուստի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեք։

Ղազարյանի մտերիմներից մեկից տեղեկացանք, որ այն շրջանում, երբ ոստիկանապետն արձակուրդում է եղել, նախարարը մարզային ոստիկանապետեր է փոխել՝ առանց հաշվի առնելու ոստիկանապետի կարծիքը։

Իհարկե, կադրային քաղաքականությունը որոշողն ու իրականացնողը նախարարն է, բայց առնվազն տարօրինակ է, որ ոստիկանապետի ենթականերին նշանակում-ազատում է՝ առանց նրա հետ խորհրդակցելու»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է