Խորագիր 10 ամիս առաջ - 21:30 17-10-2025

Խորագիր․ Ապօրինի ձերբակալությունների շքերթ, նախընտրական աժիոտաժ, ադրբեջանական օգնություն Փաշինյանին

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես երկրում տեղի ունեցած ձերբակալությունները, որոնք կարելի է բաժանել երեք խմբի՝ հոգևորականների՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գլխավորությամբ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի երկամսյա կալանքի և այսօր մեծ աղմուկ հանած՝ Մանկավարժական համալսարանի ռեկտորի, պրոռեկտորի և մի շարք աշխատակիցների:

Անդրադարձ է եղել նրան, որ երկրում սկսվել է շատ ակտիվ նախընտրական աժիոտաժ, ինչ խնդիրներ ու բացթողումներ կան, այն, որ մեր քաղաքական դաշտը գաղափարական հիմքեր չունի, և բացակայում է քաղաքական պատասխանատվությունը:

Քննարկվել է նաև օրերս տարածված լուրը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է մինչև 2030 թվականը կրճատել պաշտպանական ծախսերը. Ավետիք Քերոբյանը կարծում է, որ սա պարզապես ուղերձ է Փաշինյանին, որ «խաղաղության օրակարգը» երկկողմ է, այնինչ իրականում Ալիևը կարող է տասնապատիկ անգամներ մեծացնել, օրինակ, նավատորմը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը