copy image url
Մամուլ 3 օր առաջ - 08:34 02-09-2026

Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023 թվականից հազարավոր արցախցիների հետ նա էլ է հայրենազրկվել ու տեղափոխվել Հայաստան, աշխատանքի անցել ՊՆ-ում:

Սակայն ավելի քան երեք տարի է՝ նրան վարչության պետի տեղակալից առաջ չէին քաշում, քանի որ արցախցի այն զինվորականներից է, որ նիկոլական իշխանության հանդեպ «լոյալ» չէր, այսինքն՝ հլու կամակատար չէր։ Այս նշանակումը ներքին աժիոտաժ է առաջացրել համակարգում։

Սակայն մեր աղբյուրներն այն բացատրում են այն փաստով, որ ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների, որպեսզի կարողանան բանակը խելքի բերել։ Մեր աղբյուրի խոսքով՝ հիմա գտնում-բերում են նաեւ արցախցի այլ սպաների, որոնց ժամանակին կտրուկ մերժել են` չեն ընդունել համակարգ աշխատանքի։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում