Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 17-10-2025

Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հայ ազգի կործանումն է․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդը սատարում է իրենք ձևակերպած «իրական» Հայաստանի ծրագրին։ Խոսելով ընտրություններում հաղթելու շանսերի մասին, Փաշինյանը նշել է, որ գնահատական կտա հայ ժողովուրդը։

«Խնդիրն այն էր, որ ժողովուրդը չուներ միասնական ձեռք՝ այդ ծրագիրը գրելու համար։ 2021 թվականի ընտրությունների արդյունքներով մենք դարձանք նրանք, ովքեր ձևակերպեցին այդ ծրագիրը իրական Հայաստանի գաղափարախոսության տեսքով և իրականացնում են այն։ Եվ ինձ համար ակնհայտ է, որ ժողովուրդը սատարում է այդ ծրագրին։ Ինչ վերաբերում է որոշ մարդկանց՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելու ունակությանը, ապա արդյո՞ք ընդդիմությունը 2021 թվականին ասում էր, որ պարտվելու է ընտրություններում, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթելու է։ Այդ մարդիկ լիակատար վստահությամբ ասում էին, որ հաղթելու են, գալու են իշխանության և գնդակահարելու են։ Ի՞նչ եղավ հետո։ Ո՞վ հաղթեց։ Ժողովուրդը։ 100%-ով կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կհաղթի ժողովուրդը»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակն է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը միայն իր համար է, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանը հայ ժողովրդի համար ոչինչ չի անում։ «Միայն իր հաղթանակն է, ինքը մեզ համար ոչինչ չի անում, միայն իր ռեպուտացիայի, իր աթոռի համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում թուրք-ադրբեջանական օրակարգն է սպասարկում։ «Չէ, իհարկե համաձայն չեմ։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հայ ազգի կործանումն է։ Ինչի մենք բոլորս չենք տեսնում, որ ինքը թուրք-ադրբեջանական օրակարգն է սպասարկում Հայաստանում, ով չգիտի դա, տեսանելի չի՞։ Էս հարձակումները եկեղեցու վրա ինչ են նշանակում, մեկ Ադրբեջանից են հարձակվում հայ եկեղեցու վրա, մեկ էլ ՀՀ կառավարության շենքից»,- ասաց նա։

«Այո, ուզում եմ ինքը մնա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ