Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 27-02-2025

Ռուբեն Վարդանյանի խոշտանգումը մեծ ցավ է. դա ողջ հայ ազգի հարցն է. հարցում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող դատավարություններին զուգահեռ խոշտանգվել և բռնության է ենթարկվել։ Բաքվում շինծու դատավարությանը զուգահեռ Ռուբեն Վարդանյանն ակնհայտ ծեծի է ենթարկվել։ Դատավարությունից հրապարակված նկարներից ակնհայտ երևում են Վարդանյանի մարմնի տարբեր մասերի կապտուկները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․«Տեղյա՞կ եք, որ Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են։ Դա Ձեզ վերաբերվու՞մ է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ տեղյակ է Ռուբեն Վարդանյանի խոշտանգումներից և շատ ցավում են դրա համար։ Սակայն եղան նաև քաղաքացիներ, ովքեր ասացին, որ իրենց ոչինչ չի հետաքրքրում։

«Նայել եմ։ Դա ողջ ազգին է վերաբերվում։ Ցանկացած հայ մեզ համար շատ թանկ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռուբեն Վարդանյանը շատ բան է արել Արցախի համար։

«Մեղք ա էդ մարդը։ Ես Արցախից եմ, ինքն Արցախում եղել ա, շատ մարդկանց օգնել ա»,- նշեց նա։

«Չէ, տեղյակ չեմ։ Ոչ ինձ չի վերաբերվում»,- անտարբեր պատասխանեց մի կին։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ անձամբ իրեն չի վերաբերվում, բայց նա շատ ցավում է։ «Թող ինքն առաջին հերթին մեղադրի, ով որ իրան թալանեց ու հանձնեց ադրբեջանցիներին»,- ասաց նա։

«Դե իհարկե, շատ ցավալի ա, մեր հայն ա։ Դա ամբողջ ազգի հարցն ա»,-ասաց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրեն վերաբերվում է, բայց ինքը ոչինչ անել չի կարող։

«Ինձ վերաբերվում ա, բայց ես ինչ կարամ անեմ։ Ով կարա, չի անում, իրան ձեռք ա տալիս, որ հայերը մնան գերի, «եղբայրական» երկիր ա»,- նշեց նա։

«Շատ վատ է, որ աշխարը լուռ է ու փակված աչքերով»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում