copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:43 17-10-2025

Տղերքը օդ են կրակել ու ձերբակալվել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները Սպիտակ քաղաքում։

Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, պատմում է, որ տեղի ունեցածը ո՛չ վիճաբանություն է, ո՛չ էլ ծեծկռտուք, պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։

Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։

Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է