Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:17 16-10-2025

Եթե չարձագանքեն, վրան կխփեմ կառավարության դիմաց, թող Փաշինյանը գա, պահի այդ երեխաներին․ ակցիայի մասնակից

Կառավարության շենքի դիմաց բեռնատարների վարորդների ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը պատմեց անձնական և ոլորտային խնդիրների մասին՝ ընդգծելով վարորդների սոցիալական բեռն ու հույսի բացակայությունը։

«Մեզ մոտ ընտանիքներում 3–4 երեխա ունենք։ Ես սահմանդ չեմ կարող հատել, ամբողջը ապրանքս մոտ 90% վարկերի տակ է՝ բեռնատարները վարկով են ձեռք բերված։ Եթե մարդը մի ամիս չի աշխատի, վարկը պետք է փակե՞ն, թե՞ տունն ու բեռնատարները ձեռից վերցնեն։ Մենք չենք ուզում այդ վիճակին հասնել», — նշեց վարորդը։

Նա ընդգծեց նաև հուսահատության խորությունը․ ըստ նրա՝ մարդիկ մտածում են անգամ արտագաղթի կամ այլ լուծումների մասին՝ իզուր, քանի որ կառավարությունից կոնկրետ գործողություններ չեն տեսնում։ Եվ հավելեց՝ մարդկանց մեջ կան նույնիսկ ծայրահեղ տրամադրվածության վկայություններ․ մեջբերենք նրա բառերն.

«Եթե կառավարությունը մեր ակնկալիքներին չարձագանքի, ես վրան կխփեմ կառավարության դիմաց, թող Նիկոլ Փաշինյանը գա, ինքը պահի այդ երեխաներին»:

Մանրամասներ` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ