Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:48 01-02-2023

Եթե Արցախը չպահպանենք ինչպես պետք է, սրտացավ չլինենք, Հայաստանի հետ էլ է նույնը լինելու․ ակցիայի մասնակից

Այստեղ մի քանի հոգի Հադրութից ենք։ Մեր բողոքն ենք ներկայացնում միջազգային կազմակերպություններին՝ Արցախի շրջափակման երկարատև պահանջը լուծելու հարցում։ Այս մասին այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց «Կանայք՝ հանուն Արցախի» խորագրով բողոքի ակցիաայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը։

«Բայց պահանջում ենք որ լիովին լուծեն մեր պահանջը, միջազգային կազմակերպությունները, ինչքան գիտեմ, իրավասու են և կարող են հարցը լուծել Արցախի համար այնպես, որ երկարաժամկետ լինի»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը՝ հադրութցիների բողոքի ակցիաները, որոնցով պահանջում էին փախստականի կարգավիճակ տալ իրենց, որևէ մեկն ականջալուր չեղավ, հիմա ակնկալում են, որ Լաչինի միջանցքի բացման հարցով միջազգային կառույցնե՞րն արձագանքեն, ակցիայի մասնակիցն ասաց․ «Չդիմե՞նք միջազգային կազմակերպություններին։ Մեր կառավարությունը, ես վստահ չեմ, որ նույնիսկ Հայաստանի համար կարող է ինչ-որ հարց լուծել, էլ ուր մնաց թե Ղարաբաղի, ինքն ի վիճակի չէ»։

Նա նաև հավելեց, որ եթե Արցախը չպահպանեն ինչպես պետք է, սրտացավ չլինեն, Հայաստանի հետ էլ է նույնը լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ