copy image url
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:20 16-10-2025

Վարդան Հովակիմյանը նշանակվել է ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- նշված է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ