copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:19 16-10-2025

Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է

Մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։