Դատավորները տուն չեն գնում, «չինգաչունգ» մեքենաների համար, Արմավիրի մարզպետարանը՝ շտաբ. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դավիթ Երեմյանին պատկանող «Հայր եւ որդի Երեմյաններ» խոշոր ընկերությունը կրկին հայտնվել է դատական նորությունների լուսանցքում։
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ այս անգամ դատարանը որոշել է ընկերությունից բռնագանձել 96.900 դրամ հիմնական պարտք եւ 23.100 դրամ տոկոսներ՝ հօգուտ «Տրանսիմպեքս» ընկերության։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սրբուհի Գալյանը, համաձայն 2024 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը նվիրատվություն է։
Տրանսպորտային միջոցներ Գալյանը չի հայտարարագրել։
Նախարարի բանկային ավանդները կազմել են 4 մլն 312 հազար դրամ, բանկային հաշիվները՝ գրեթե 550 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 700 հազար դրամ եւ 5 հազար դոլար։
Արդարադատության նախարար Գալյանի տարեկան եկամուտները կազմել են 66 մլն 922 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը «ստացված փոխառություն» է «Ամերիաբանկից»:
Գալյանի աշխատանքի վարձատրությունը Նախարարությունից կազմել է 3 մլն 152 հազար դրամ, իսկ ՀՀ Դատախազությունից՝ 25 մլն 74 հազար դրամ։
Եկամուտներից 1 մլն 6 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, 1 մլն դրամը «այլ եկամուտ» է Պետրոս Մկրյանից։
Նախարարի՝ ԵՊՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 390.000 դրամ։

Այս և օրվա մամուլի մյուս ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում