copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:09 16-10-2025

Հռիփսիմե Հունանյանի վարած նիստը արհամարհել են․ Հրապարակ

Հերթական քառօրյայից առաջ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն:

Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։

Փոխարենը հանձնաժողովի անդամ ՔՊ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի, անձնական գործերն ավելի էին կարեւորել, քան աշխատանքը։

Չնայած ՔՊ-ն ինչպես բոլոր, այս յոթ հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց երեք անդամ էր ներկա՝ նախագահը, Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բացակայում էին Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում եւ վատառողջ է։

Իշխանականներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրենց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում