copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:35 22-01-2026

Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ, գործընկերների պատմելով, շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։

Ասացին, որ տեւական ժամանակ խելքի չի եկել` դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։ Թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի պաշտոնում այս մի քանի ամիսը` մինչ խորհրդարանի արձակումը, երեկ անորոշ էր, չի բացառվում, որ տեղապահ նշանակվի Լուսինե Բադալյանը, որը երեկ ողջունում էր Հունանյանի քայլը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում