Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 20:35 15-10-2025

ՆԱՏՕ-ն չի խոցի վտանգ չներկայացնող ռազմական ինքնաթիռները. Ռյուտե

ՆԱՏՕ-ն իր օդային տարածքում չի խոցի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք ուղղակի սպառնալիք չներկայացնեն։

Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք մտադրություն չունենք ՆԱՏՕ-ի օդային տարածքում ինքնաթիռներ խփել, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում»,- ասել է Ռյուտեն։

Ռյուտեն վստահեցրել է, որ հակառակ դեպքում դաշինքի զինված ուժերը «ունեն որոշումներ կայացնելու համար բոլոր անհրաժեշտ լիազորությունները, որպեսզի ինքնաթիռներն այլևս սպառնալիք չներկայացնեն»։

«Դուք հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ»,- հավելել է նա։