Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:10 15-10-2025

Forbes-ի ցանկում գտնվող ՀՀ քաղաքացին 4 ամիս է՝ կալանքի տակ է, սրա ակունքը Փաշինյանի գրառումներն են

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների զրույցում մեկնաբանել է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ դատարանի որոշումը՝ այն անվանելով անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող։

«Տրամաբանություն դրանում չեմ տեսնում։ Եկեք 1 օրինակ բերեմ, կարծում եմ՝ դրանով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ Սամվել Կարապետյանը դեռևս մեկ ամիս չէր, ինչ կալանավորված էր, ավելի քան 10 հազար մեր հայրենակիցներ հավաքվել էին և մասնակցում էին հանրահավաքի։ Հանրահավաքը խաղաղ էր, որևէ վարչական իրավախախտում տեղի չէր ունեցել։ Դա արդեն ինքնին ցույց է տալիս, որ ոստիկանական ուժերի նման ծավալը և խստությունը արդարացված չեն»,– ասաց Վարդևանյանը։

Փաստաբանի խոսքով՝ հավաքների նպատակը բացառապես խաղաղ և արդարության պահանջին միտված էր․
«Մարդիկ արդարություն էին պահանջում և Սամվել Կարապետյանի ազատությունը։ Սա բնական երևույթ է, իրավական տեսանկյունից էլ՝ անխոցելի»։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը դատարանում ներկայացնում է իր հիմնավորումները, մինչդեռ մեղադրական կողմը փաստեր ներկայացնել չի կարողացել․

«Լեզուս չի պտտվում օգտագործել եզրույթը, թե քննիչները ներկայացնում էին դիրքորոշում։ Նրանք պարզապես թղթից էին կարդում նյութ, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Նրանց կողմից նշված միակ պատճառաբանությունը՝ «դեռ կան վարութային գործողություններ”, մնում է անորոշ։ Որոնք են դրանք՝ պարզ չէ։ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով, եթե սահմանափակվում է մարդու ազատությունը, դա պետք է բխի կոնկրետ հանգամանքներից, իսկ այստեղ նման բան չկա»։

Վարդևանյանի խոսքով՝ քննիչները նույնիսկ նշում են, թե գոյություն ունի «թաքնվելու ռիսկ», ինչը, ըստ նրա, բացարձակ անհեթեթ է․
«Ինչի՞ց պետք է թաքնվի Սամվել Կարապետյանը։ Նա դեռ հուլիսի 4-ի իր ուղերձում հայտարարեց, որ քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ դեպքում ի՞նչ թաքնվելու ռիսկի մասին կարող է խոսք լինել։ Պարզ է, որ այստեղ խնդիրը քաղաքական է»,– ընդգծեց նա։

Փաստաբանը հավելեց, որ քաղաքական հետապնդման հիմքերը կարելի է տեսնել դեռևս հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի գրառումներում․
«Այդ գրառումներով հենց սկիզբ դրվեց քաղաքական հետապնդմանը։ Այն ունի քաղաքական շարժառիթներ, որոնք, ցավոք, այսօր ակնհայտ են բոլոր անաչառ դիտորդների համար»,– նշեց Արամ Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ