copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:56 07-10-2021

5 մլրդ դոլար. Moderna-ի ղեկավար Նուբար Աֆեյանն առաջին անգամ ներառվել է Forbes-ի՝ Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցանկում

Ամերիկյան Moderna ընկերության հիմնադիրներն առաջին անգամ ներառվել են Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցանկում, որն ամեն տարի կազմում է հեղինակավոր Forbes հանդեսը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, եռյակի՝ ցանկում ներառվելուն է նպաստել կորոնավիրուսային համավարակը, որի ֆոնին Moderna-ն դարձել է COVID-ի դեմ պատվաստանյութ արտադրողներից մեկը ու մեծ եկամուտ ունեցել:

Խոսքն ընկերության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի ու Ռոբերտ Լանգերի, ինչպես նաև վաղ ներդրող Թիմոտի Սփրինգերի մասին է:

Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող Moderna-ի ներկայիս նախագահ հայազգի Աֆեյանի կարողությունը գնահատվել է 5, Լանգերինը՝ 4,9, իսկ Սփինգերինը 5,9 մլրդ դոլար: Հատկանշական է, որ վերջինս միլիարդատեր է դարձել՝ տարիներ առաջ ընկերությունում մի քանի միլիոն դոլար ներդնելով:

59-ամյա Աֆեյանը Forbes-ի ցանկում զբաղեցնում է 212-րդ հորիզոնականը: Բեյրութում՝ հայ ծնողների ընտանիքում ծնված ինժեները 1975-ին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել է Մոնրեալ: Ըստ Forbes-ի, նա օգնել է սկսել ավելի քան 70 կենսական և տեխնոլոգիական բիզնես և բաժնետոմսեր ունի 12 հանրային առևտրով զբաղվող կենսատեխնոլոգիական ընկերություններում:

ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից Moderna-ի COVID-19 պատվաստանյութի հաստատումից հետո, կիրառվել է 152 միլիոն դեղաչափ: Ընկերությունն առաջինն էր, որ պատվաստանյութը փորձարկել է մարդկանց վրա՝ էլ ավելի բարձրացնելով իր արժեթղթերի արժեքը:

Չնայած համավարակի պատճառած տնտեսական վնասին (փակվել են հարյուր միլիոնավոր աշխատատեղեր), Ամերիկայի 400 ամենահարուստ մարդիկ հավաքականորեն 40 տոկոսով ավելի շատ գումար են վաստակել, քան 2020 թվականի Forbes-ի ցանկի մասնակիցները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում