Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 00:55 15-10-2025

Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Իռլանդիային

Ավարտվեց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։

Առաջին խաղակեսն անցավ ոչ դինամիկ պայքարում, ինչն էլ արտացոլվեց հաշվի վրա՝ 0։0։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով։ Մրցակցի դեմքին հարվածելու համար 52-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը։

70-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականը, որոշ չափով օգտվելով թվային առավելությունից, կարողացավ բացել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Էվան Ֆերգյուսոնը՝ 1։0։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Եղիշե Մելիքյանի սաներին չհաջողվեց փրկել խաղը։

Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 13-ին և 16-ին։

Հայաստանի հավաքականը նախ սեփական հարկի տակ կընդունի Հունգարիային, ապա արտագնա խաղում ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը