ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ։
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ արտահայտելով մեր ցավակցությունը Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-ասված է Հայաստանի արտգործնախարարության ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք, որ այսօր Շարմ էլ Շեյխից 50 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Կատարի պատվիրակության երեք անդամ, որոնք մեկնում էին Գազայի խաղաղության բանակցություններին: