Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 13:28 12-10-2025

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ներքին առաջնությունների խաղերը արտերկրում անցկացնելը

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ազգային առաջնությունների հանդիպումներն անցկացնել արտերկրում. հայտնում է The Guardian-ը։

Դեռ հոկտեմբերի 6-ին հայտնի էր դարձելլ, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է Լա Լիգայի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում (ԱՄՆ), իսկ Սերիա Ա-ի «Կոմոյի» և «Միլանի» միջև խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։

Ինչպես նշվում էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ, կազմակերպությունը «դժկամությամբ է որոշում կայացրել՝ որպես բացառություն հաստատելու այս երկու խաղերն այլ երկրներում անցկացնելու խնդրանքները»:

​Ըստ աղբյուրի տեղեկությունների, այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարության շրջանում։

Կազմակերպությունը սկսել է վերանայել ազգային առաջնությունների հանդիպումներն արտերկրում անցկացնելու կանոնները և իրավաբանական խորհրդատվություն է խնդրել դրանք արգելելու հնարավորության վերաբերյալ։ Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը