copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:22 11-10-2025

Բժշկական դիմակով տոքսիկ ծխի մեջ կանգնողները կոչված են ապահովել երևանցիներիս անվտանգ ու հարմարավետ կյանքը

Բագրատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ մարդիկ փոխառնում են արտաքին դրսևորումները, բայց չեն հասկանում խորքային մեխանիզմները, այդ երևույթը կոչվում է կարգո կուլտ։ Խորը ուսումնասիրված ու նկարագրված բան է։

Այս երևույթը հատուկ է հետամնաց, մեկուսի ապրող աբորիգեն ցեղերին։

Բժշկական դիմակով տոքսիկ ծխի մեջ կանգնողները նրանք են, ովքեր կոչված են ապահովել երևանցիներիս անվտանգ ու հարմարավետ կյանքը քաղաքի շրջանակներում։ Լավ, ցիտելով մեծերին, ով ասաց, որ բոլորը պիտի բարձրագույն կրթություն ունենան ու քաղպաշտպանության զաչոտ տված լինեն, արա, բայց գլխաավոր պատասխանատուն քովիդի ժամանակ գլխավոր եսիմ ինչն էր, դիմակ չկրելու համար մարդկանց տուգանողն էր, էն ժամանակ էլ չէր խորացել, որ տեսակի դիմակը ինչ դեպքերի համա՞ր է։

Նույն հաջողությամբ դահուկներով կամ եռակցողի սաղավարտով կարող էին գնալ աղբավայր...

Դե հիմա կարող եք շնորհակալություն հայտնել ձեր այն մերձավորներին, ում քվեով իշխանությունն անցավ սրանց»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը