Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 20:30 11-10-2025

Ուզեն՝ Նուբարաշենի հրդեհի մեղավորը կբացահայտվի, չուզեն՝ էդպես կմնա, էդ կեղտոտ օդն էլ կշնչենք․ հարցում

Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ է բռնկվել։ Տիգրան Ավինյանը պնդում է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը պատահական չէր, այլ՝ դիտավորություն:

Նա արդեն խոսել է ԱԱԾ տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ: Ավինյանը նաև հայտնեց, որ կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, իսկ ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա:

Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում այս տարի էլի էին արձանագրվել հրդեհի դեպքեր:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մեղավորները կբացահայտվե՞ն և կպատժվե՞ն»։

Հարցվածների մի մասը հույս հայտնեց, որ մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Հուսով եմ, որ այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն այդ ուղղությամբ։

«Չեմ կարող ասել, նայած՝ ինչպես կաշխատեն այդ ուղղությամբ։ Կուզեն բացահայտվի, կբացահայտվի, չեն ուզի՝ էդպես կմնա, մենք էլ աղտոտ օդը կշնչենք։ Ցավոք այդպես է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետությանը չի վստահում։

«Չեմ կարծում, որովհետև այս պետությանը չեմ վստահում։ Ոչ մի բան էլ նորմալ չի լինում»,- ասաց նա։

«Ես չեմ կարծում, որ դիտավորյալ է, կարող ա ինչ-որ մեկի անփութության պատճառով ա էղել»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել