copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:45 13-02-2023

Ամառ օրով կեղտոտ շորերով ու վերարկուով էր ման գալիս․ ով է մեղավոր Եղվարդում բռնկված հրդեհի համար

«Հոգեկան հիվանդին չեն մեկուսացրել, ու շենքի բնակիչների կյանքը դրվել է վտանգի տակ»,-Օragir․News-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Գայանեն։

Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 13-ին` ժամը 12։54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։44-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է աղբ (մոտ 3 խմ)։

«Հոգեկան հիվանդ է բնակվել այդ բնակարանում։ Վերջին տարիներին ապրել է մենակ, սարսափելի պայմաններում։ Ամառ օրով կեղտոտ շորերով ու վերարկուով էր ման գալիս։ Խայտառակ անվերահսկելի վիճակի արդյունքը այս էր։ Տեսնենք` այսքանից հետո գոնե միջամտություն կլինի»,-հավելեց ահազանգողը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ