copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:03 11-10-2025

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ԵՆԱԲ փոխնախագահին է ներկայացրել ընթացիկ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկու հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող համատեղ ծրագրերը։

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության և էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները, զարգացման ռազմավարական ուղղությունները և ընթացիկ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։

Նա անդրադարձել է նաև սոցիալական նշանակության շինարարական նախագծերին՝ ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՆԱԲ-ին նոր հարթակներ կստեղծի միջազգային և տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցելու համար։

Անուշիկ Ավետյանը կարևորել է ԵՆԱԲ-ի կողմից մասնավոր հատվածի ծրագրերի ֆինանսավորումը՝ ընդգծելով, որ այն կարող է էական խթան հանդիսանալ տնտեսական ակտիվության բարձրացման, ներդրումային միջավայրի բարելավման և երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում, ինչպես նաև նպաստել պետական բյուջեի ծանրաբեռնվածության և արտաքին պարտքի նվազեցմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը փաստել են, որ ԵՆԱԲ-ի և Հայաստանի միջև գործընկերային համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային ինտեգրման, պետական և մասնավոր հատվածներում համատեղ ծրագրերի իրականացման և ներդրումային փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշել փոխգործակցության հիմնական շրջանակները, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել այն ոլորտները, որտեղ ԵՆԱԲ-ն իր մանդատի շրջանակներում, կամ այլ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կարող է մասնակցել ծրագրերի մշակմանն ու իրագործմանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել