Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 10:30 10-10-2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում հայտնվել է ճանապարի եզրին՝ մասամբ Հրազդան գետի մոտ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրից դուրս՝ մասամբ Հրազդան գետի մոտ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: