copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:10 09-10-2025

Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

Արսեն Ղուկասյանը, ով 44-օրյա պատերազմին կրկնակի հարված էր ստացել` եղբայրը զոհվեց, եղբոր որդին անհետ կորած է, ոչ միայն կալանավորվել է, այլ նրա նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում:

Այս ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում:

Երկրորդ, նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և, օրինակ, պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն:

5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել:

Ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից