copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 00:05 09-10-2025

2020-ի հոկտեմբերի 7-ին սկսվեց Հորադիզի օպերացիան. այստեղ տեսանելի է և՛ մեր հաղթանակը, և՛ մեր պարտությունը. Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

2020-ի հոկտեմբերի 7-ին հայկական բանակը սկսեց Հորադիզի օպերացիան։ Այս օպերացիայում միաժամանակ տեսանելի են և՛ մեր հաղթանակը, և՛ մեր պարտությունը։

Նախ, լսեք սենսացիան․ Հորադիզի օպերացիայի ժամանակ մեր ՀՕՊ-ը Ֆիզուլի–Հադրութ–Ջաբրայիլ հատվածում փակել է օդը։ Այդ ընթացքում խոցվել է թշնամու 25 ԱԹՍ։ Ընդամենը հատուկենտ ԱԹՍ-ներ էին կարողացել գրոհել մեր զորքին։

Գումարտակներից մեկը Ֆիզուլիից բաց դաշտով անցնելով մոտ 20 կմ դուրս է եկել Արաքսի ափ։ Հադրութից շարժվող մյուս գումարտակը ճանապարհին մարտի մեջ է մտել թշնամական ուժերի հետ։ Ինչպես պատերազմի բոլոր դեպքերում, այստեղ նույնպես թշնամական ուժերը գլխովին ջախջախվել են։ Միայն մոտ 80 դիակ մերոնց դիմացն է փռված լինում։ Թշնամին ոչ թե կռվելով նահանջել է, այլ այդ հատվածում պարզապես դադարել է գոյություն ունենալ։

Հատուկ ֆիքսենք, որ գետնի վրա մենք ադրբեջանական ուժերի նկատմամբ ոչ թե պարզապես առավելություն ենք ունեցել, այլ եղել է բացարձակ գերակայություն։

Բայց, ցավոք, բանակը այդ օրերին արդեն կորցրել էր իր համակարգայնությունը, և հրամաններով կառավարման ուղղահայացի փոխարեն գործում էր «ով ինչպես հարմար է գտնում, այնպես էլ շարժվում է» սկզբունքը։

Ու օպերացիայի իրականացման կեսից սկսվում են խնդիրները։
Ֆիզուլիի ուղղությամբ՝ դաշտում գտնվող զորքերի հրամանատարը կասկածելի պայմաններում, ճանապարհի կեսին՝ բաց դաշտում լքում է զորքին։

Հադրութի ուղղությամբ՝ գումարտակներից մեկի հրամանատարը լքում է իր զորքը։ Բնականաբար ունենալով իր սեփական «պատճառաբանությունը»։ Իսկ մյուս գումարտակի հրամանատարը բացահայտ կերպով չենթարկվելով հրամանին, զորքին տանում է իր որոշած ուղղությամբ։
Ու սկսվում է կառավարման քաոսը։

Զորքերի այն մասն էլ, ովքեր բարեխղճորեն կատարել էին մարտական առաջադրանքը, ստիպված ետ են վերադառնում ելման դիրքեր։

Հիմա պատմության փազլը՝ ո՞րն է եղել ադրբեջանական բանակի դերը մեր պարտության մեջ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին