Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:49 08-10-2025

Կասկածներ կան, որ ՔՊ-ական անդամներից մեկի ընտանիքն է Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության պատվիրատուն. Մխոյան

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուրեմն մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե Փարաքար համայնքի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկի կնոջ հեռախոսի գաղտնալսումներից իմացվելա, որ էդ կինը ամուսնու եղբոր հետա։

Գաղտնալսումն էլ արվելա Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության գործի շրջանակներում ու, կարծես թե, կասկածներ կան, որ վերոնշյալ ՔՊ-ականի ընտանիքն է սպանության պատվիրատուն (դրա համար էլ գաղտնալսել են)։

Հիմա․ ենթադրենք, թե էս սաղ ճիշտա։ Անձամբ ինձ բացարձակ պոխ**, թե էդ կնիկը իրանց տանը էլ ում հետա քնում, բայց այ կան բաներ էս պատմության մեջ, որ արդեն բացարձակ պոխ** չի։

Բան համար 1։

Ուրեմն երբ որևէ գործով (հատկապես ընդդիմադիրների դեմ քաղաքական բռնաճնշումների դեպքերում) փաստաբանները դիմում են նախաքննական մարմնին, թե․ "էսինչ տվյալները հրապարակեք", ընտեղից ասում են․ "չէ, չէ, չէ, նախաքննական գաղտնիքա"։

Իսկ այ, ըստ էության, պոռնոգրաֆիկ բնույթի պատմությունները նախաքննական մարմինը մեծ սիրով սլիվա անում իր սրտի լրագրողի (որևէ այլ մեկը չի կարա էդպիսի սլիվ անի նախաքննական մարմնից բացի)։ Նախաքննական գաղտնիք, անձնական գաղտնիք - վեջները չի։

Բան համար 2։

Հանրային պայմանագիրը, որը որևէ հանրության և պետության միջև առկա է, ենթադրում է հետևյալը․

Հանրությունն ասում է․
-Պետություն ջան, ինձ պետք է, որ հանցագործությունները արագ, լրիվ ու օբյեկտիվ բացահայտվեն։ Դրա համար, ես քեզ թույլ եմ տալիս հանցագործությունների դեպքում որոշակի շրջանակի մարդկանց գաղտնալսել․ որովհետև կարողա կարևոր ապացույց իմացվի դրա արդյունքում, բայց կան պայմաններ․

ա․ Դու դա պիտի անես միայն դատարանի որոշմամբ ու ֆիքսված ժամկետներում և միջոցներով;

բ․ Դու պիտի դրա արդյունքում քեզ հասանելի դարձած ինֆորմացիան օգտագործես իրավաչափ նպատակներով;

գ․ Դու պիտի ապահովես, որ հանցագործության բացահայտմանն առնչվող ինֆորմացիան այլոց հասանելի դառնա միայն իրավական պրոցեսի շրջանակում, այսինքն՝ դատավորին, փաստաբաններին ու, եթե դատական պրոցեսը բացա՝ հանրությանը;

դ․ Դու պիտի ապահովես հանցագործության բացահայտման հետ կապ չունեցող ինֆորմացիայի գաղտնիությունը․ հատկապես բժշկական, բանկային, անձնական տիպի գաղտնիքների դեպքում։
Հիմա․ քանի որ այս կետերը պարբերաբար խախտվում են, ապա դա նշանակում է, որ հանրային պայմանագիրն այլևս չի գործում և, հետևաբար, այս ռեժիմը նաև մարդկանց գաղտնալսելու իրավունք չունի։

Ամենից շատ դիտված

14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
13:15 ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
12:47 Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում