copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:20 08-10-2025

Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին,

Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը,

Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը,

Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։