Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 23:16 08-10-2025

Հունական Սիրոս կղզում կամավորներ են փնտրում կատուների ապաստարանի համար

Սիրոս կղզում գտնվող կատուների ապաստարանը հայտարարում է կամավորների ընդունելություն՝ առաջարկելով անվճար կացարան և նախաճաշ՝ կենդանիների խնամքի դիմաց։

Ապաստարանում բնակվում է մոտ 60 կատու, իսկ կամավորները կաշխատեն օրական հինգ ժամ, շաբաթական հինգ օր։

Նրանց պարտականությունները ներառում են կենդանիներին կերակրելը, նրանց հետ խաղալը, կարգուկանոնի պահպանումը, առողջական վիճակի վերահսկումը և տնային գործերում օգնությունը։

Հետաքրքրվածները կարող են դիմում ներկայացնել` աշխատելու ցանկությունը հայտնելու համար։