Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:18 07-10-2025

Փաշինյանն ասում ա՝ աղքատությունը ձեր գլխում ա, այսինքն՝ 700 000 մարդ էս երկրում գլխի պրոբլե՞մ ունի

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց համեմատել այսօրվա իշխանությունների նախընտրական խոստումները և կատարած աշխատանքը. «Խայտառակ պատկեր է։ Մի քիչ ամոթ ունեցող մարդը այս կատարողականով պետք է ուղղակի ամաչեր փողոց դուրս գալ, ոչ թե ընտրությունների մասնակցել, դեռ մի բան էլ ամբիոններից խոսել, թե ինչ փայլուն կառավարություն են իրականացրել։ Դու մի բան ասել ես, լրիվ ուրիշ բան արել ես, միայն պատուհաս ես բերել այս ժողովրդի գլխին։

Հիմա հարցնում եք՝ ի՞նչ օրակարգով ես գալու ընտրության։ Հենց այս օրակարգով, որ այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24 տոկոս չպետք է լիներ, պետք է լիներ առավելագույնը 10-12 տոկոս։ Արտաքին պարտքը 8 մլրդ դոլար է, նասոսի պես դնես, փչես տնտեսության մեջ և աղքատությունը նույնը մնա՞։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է։ 700 հազար մարդ Հայաստանում աղքատ է, ինքն ասում է, որ 700 հազար մարդ ունի գլխի հարց։ Դուք OK ե՞ք սրա հետ։ Իմ համոզմամբ, եթե երկրի տնտեսությունն աճում է և աղքատությունը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի պրոբլեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Ուրիշ բացատրություն դժվար է հորինել։

Հիմա մեր ծրագիրը սա է լինելու, արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը