copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:41 07-10-2025

Իմպիչմենտի գործընթացը պատնեշների է բախվում. Հրապարակ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ 3 ժամից ավելի քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որն ըստ էության իմպիչմենտի հիմնավորումն է: Կողմերը ներկայացել էին ողջ արսենալով` Սերժ Սարգսյանի կուսակիցներ Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները, այդ թվում՝ այսօր-վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը, որն ակտիվ ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է, եւ Փաշինյանին հեռացնելու որեւէ հիմք չկա։ Հայտարարության քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, փոխադարձ կսմիթներով: Ի վերջո, նախագիծը մերժվեց՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա նախագիծը շրջանառության մեջ դնելու համար պահանջվող 36 ստորագրությունը դեռ չկա` Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիմադրում են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը