copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 08:16 07-10-2025

Կոնֆլիկտը հանգուցալուծվեց. Հրապարակ

Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ արհեստածին կոնֆլիկտը լուծվեց հօգուտ Սիմոնյանի, ավելի ճիշտ՝ իշխանությունը չցանկացավ ԱԺ-ում քննության առարկա դարձնել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը, քանի որ քննարկումը կարող էր նորից կրքեր բորբոքել եւ հիշեցնել պատերազմը, իսկ իրենք 2 ամսից ավելի է՝ խաղաղության կեղծ քարոզ են տանում։ ԱԺ նախագահը զեկույցն ուղարկել է ԱԺ առաջին` գաղտնի բաժին, այն պատգամավորները, ովքեր գաղտնիության հասանելիություն ունեն, կարող են ծանոթանալ։ Թեպետ ԱԺ նախագահն առաջարկում էր ԱԺ փակ լսումների ֆորմատով զեկույցը քննարկել, սակայն Անդրանիկ Քոչարյանը մերժել է։ Երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին հարցրինք՝ ի՞նչ եզրակացություն է փոխանցել ԱԺ նախագահին, զեկույցն իսկապե՞ս ժամկետանց է, Ա. Քոչարյանը հայտարարում է, որ սահմանադրական հանձնաժողովը լեգիտիմ է, քանի դեռ խորհրդարանը չի ավարտել իր լիազորությունները։ Վարդանյանը երկար-բարակ խոսեց, ուղիղ չասաց, թե ժամկետանց է․ «Վեճ չի կարող լինել։ Կարող է լինել այն պարագայում, երբ կա տարընթերցում, մենք տարընթերցում չունենք, ես շատ հստակ ներկայացրել եմ այն, ինչ նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով։ Բայց մեզ համար շատ կարեւորություն է ներկայացնում այն ահռելի աշխատանքը, որը կատարել է հանձնաժողովը։ Փաստաթուղթը պատրաստ է, այն գտնվում է ԱԺ-ում․․․ ով ունի հասանելիություն պետական գաղտնիքին, կարող է ծանոթանալ»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի