Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:42 06-10-2025

Չարենցավանում մեծ շուքով նշվեց քաղաքի օրը

Հոկտեմբերի 5-ին Չարենցավանում մեծ շուքով նշվեց քաղաքի օրը։ Չարենցավանի Վլադիմիր Ավետիսյանի անվան զբոսայգում իրենց տաղավարներն էին բացել ուսումնական հաստատությունները և համայնքի կազմի մեջ մտնող 5 գյուղերը` ներկայացնելով իրենց աշխատանքները, բերքուբարիքը։ Վերջիններս հանդես եկան նաև երգուպարով, ինչպես նաև մարզական ցուցադրական ելույթներով։

Օրվա գլխավոր իրադարձությունը Եղիշե Չարենցի վերանորոգված ու գեղեցիկ տեսք ստացած հուշասրահի վերաբացումն էր։ Հուշասրահի ժապավենը կտրեցին մեծ պոետի թոռնուհի Գոհար Չարենցը և 48 տարի այդտեղ աշխատող Անահիտ Արտուշյանը։

Հուշասրահը Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շնորհիվ հարստացել է նորանոր ցուցանմուշներով։ Արարողության ժամանակ ելույթ ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակը։ Ողջույնի և շնորհակալական խոսք ասացին համայնքի հոգևոր հովիվ քահանա Տեր Համազասպը, Գոհար Չարենցը, Ջրառատի պատմության թանգարանի հիմնադիր Արմեն Այվազյանը, ով հուշասրահին նվիրեց «Լուսավան» գրությամբ 60-ական թվականներին պատրաստված խորհրդանշական բանալին։

Ելույթներ ունեցան նաև Երևանի Եղիշե Չարենցի տուն-տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, ովքեր նաև համագործակցության հուշագրեր ստորագրվեց։ Տոնական միջոցառումը շարունակվեց կայարանամերձ հրապարակում՝ մեծ համերգով և ավարտվեց շքեղ հրավառությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են