copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:36 06-10-2025

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավը պետք է արժանանա դիմադրության. Ամստերդամ

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են նրա առաջնորդներին ու հետևորդներին, պետք է արժանանան ուշադրության և դիմադրության։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իմանա այդ մասին։ Ահա 3 ցուցիչ, որ փաստում են դա․ Քաղաքական մոտիվներով մեղադրանքներ․ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ իրականացվում են գործեր ու քննություններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։

Հանրային վարկաբեկում իշխանությունների կողմից․ կառավարության որոշ պաշտոնյաներ սկսել են քարոզարշավ՝ հանրության աչքում կասկածի տակ դնելու համար Եկեղեցու հեղինակությունը։ Կրոնի ազատության իրավունքի խախտում․ այս գործողությունները վտանգում են հավատացյալների հիմնարար իրավունքները և խախտում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական չափանիշները»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ